Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 4:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,

Տես գլուխը



Գործք Առաքելոց 4:24
20 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։


Արդ, Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ՝ Տերդ ես միակ Աստվածը»։


և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,


որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Օրհնեցե՛ք Տիրոջը, գովե՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից։


«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։


և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։


Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։


Եվ այնտեղից ազատ արձակվելով՝ առաքյալները եկան յուրայինների մոտ ու պատմեցին, թե իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու ծերերը։