Գործք Առաքելոց 4:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այնտեղից ազատ արձակվելով՝ առաքյալները եկան յուրայինների մոտ ու պատմեցին, թե իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու ծերերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։ |
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։
Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։
Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,