Եվ փակելով գիրքը՝ տվեց պաշտոնյային ու նստեց. իսկ ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրան էին սևեռված։
Գործք Առաքելոց 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. «Մե՛զ նայիր»։ |
Եվ փակելով գիրքը՝ տվեց պաշտոնյային ու նստեց. իսկ ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրան էին սևեռված։
Երբ Հիսուսը տեսավ, որ նա պառկած ընկած է, և իմացավ, որ դա երկար ժամանակ է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջանալ»։
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսա երկրի չորքոտանիներին, գազաններին, սողուններին և երկնքի թռչուններին։
Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։
Երբ Պետրոսն այս ամենը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ եք նայում, կարծես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։