Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 28:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու փրկությունը ուղարկվեց հեթանոսներին, և նրանք էլ կլսեն»։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 28:28
26 Խաչաձեւ Հղումներ  

Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


և ճշմարտությամբ ապավինում է նրան, բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի։


Ձեզ համար չէ, որ անում եմ այս բաները,- ասում է Տերը՝ Աստված,- այլ թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք ու ամոթահար եղե՛ք ձեր ընթացքի պատճառով, ո՛վ տուն Իսրայելի։


և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը» (Ես. 40.3-5)։


Այս լսելով՝ լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց»։


Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։


Եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողություն ավետարանվում,


Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։


Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից իսկ հոգացել էր՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։


որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը,- և ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը” (Ամս. 9.11-12)։


Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։


Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին.


Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։


Եվ երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ շատ տարաձայնություններ ունեին։


ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։


Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.


Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։


Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,