Գործք Առաքելոց 28:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իրար հետ համաձայնության չգալով՝ հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի միջոցով մեր հայրերի հետ լավ խոսեց |
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդն ինձ շուրթերո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են.
ասելով. “Գնա՛ այդ ժողովրդի մոտ ու ասա՛. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
Եվ երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ շատ տարաձայնություններ ունեին։
քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։