Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։
Գործք Առաքելոց 28:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս պատճառով խնդրեցի ձեզ՝ տեսնելու և խոսելու, քանի որ Իսրայելի հույսի համար եմ այս շղթաների մեջ գտնվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։ |
Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։
դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. “Ինչո՞ւ կանչեցիք ինձ”»։
Ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար. այժմ ամենքս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից»։
Այդ ժամանակ հազարապետը մոտենալով բռնեց նրան ու հրամայեց կապել կրկնակի շղթաներով. և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։
Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Հույս ունեմ առ Աստված, որ, ինչպես դրանք էլ են ակնկալում, արդարների և մեղավորների հարություն է լինելու։
Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։
Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։
Բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով. նա կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով,
որի համար չարչարվում եմ, նույնիսկ շղթայված եմ, ինչպես մի չարագործ։ Բայց Աստծու խոսքը շղթայված չէ։
Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ Ավետարանի համար։