Գործք Առաքելոց 27:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զինվորները խորհրդակցեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք լողալով չփախչի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զինվորները որոշել էին կալանավորներին սպանել, որպեսզի ոչ ոք լողալով չփախչեր։ |
Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։
Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։
ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։
Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ՝ նավը թեքեցին, և նավի առաջակողմը, հատակին խրվելով, անշարժ մնաց, իսկ հետևի կողմն ալիքների սաստկությունից ջարդուփշուր էր լինում։
Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։