Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 27:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ՝ նավը թեքեցին, և նավի առաջակողմը, հատակին խրվելով, անշարժ մնաց, իսկ հետևի կողմն ալիքների սաստկությունից ջարդուփշուր էր լինում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Ընկնելով ծովը երկու մասի բաժանող մի տեղ՝ նավը դուրս քաշեցին. նավի առաջակողմը հատակին խրվեց և անշարժ մնաց, իսկ հետնակողմն ալիքների սաստկությունից քանդվում էր։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 27:41
11 Խաչաձեւ Հղումներ  

Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։


ապա օգնության միջոցներով նավը կապեցին. վախենալով, որ գուցե հորձանուտի մեջ ընկնեն, առագաստն իջեցրին. և այնպես գնում-գալիս էին։


Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։


Մարեսացի Օվդիայի որդի Եղիազարը, Հովսափատի մասին մարգարեանալով, ասաց. «Քանի որ Օքոզիայի հետ բարեկամացար, Տերը պիտի ոչնչացնի քո գործը»։ Նրա նավը խորտակվեց, և նա չկարողացավ Թարսիս գնալ։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Բայց նավավարները մտածում էին նավից փախչել, ուստի մակույկը ծով իջեցրին այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխներ գցելու։


Խարիսխները հատակից կտրելով՝ ծովի մեջ գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տվեցին՝ դեպի ծովափի կողմը։


Զինվորները խորհրդակցեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք լողալով չփախչի։


Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ