Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 27:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 27:24
35 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։


Լաբանը նրան ասաց. «Շնորհ գտա քո առաջ. կարող եմ ասել, որ Աստված օրհնեց ինձ քո գալստյամբ։


Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։


Այն օրվանից, երբ տերը վերակացու կարգեց նրան իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։


Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։


Եղիան ասաց նրան. «Քաջալերվի՛ր, գնա՛ և արա՛ այնպես, ինչպես ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանա՛կ պատրաստիր ու բե՛ր և ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։


Եղիսեեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։


Ամբարշտությունդ՝ քեզ նման մարդկանց, արդարությունդ էլ մարդու որդիների համար օգուտ չունեն։


Դու մոտեցար, որպեսզի ինձ օգնես, և ասացիր. «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»։


Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։


Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։


Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։


Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում,


Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։


Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։


ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։


Պողոսը հարյուրապետին և զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող»։


Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։


Զինվորները խորհրդակցեցին, որ կալանավորներին սպանեն, որպեսզի ոչ ոք լողալով չփախչի։


իսկ մյուսները՝ ոմանք տախտակների վրա, ոմանք էլ նավից ինչ-որ բանի վրա. այսպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։


Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.


Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տե՛ղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ Աստված ինձ դարձյալ կվերադարձնի ձեզ։


Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։


Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,