Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
Գործք Առաքելոց 26:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կեսօրին ճանապարհին, ո՛վ արքա, տեսա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել ուժեղ մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։ |
Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։
Լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը յոթնապատիկ շատ պիտի լինի, պիտի դառնա յոթ օրվա լույսի չափ, այն օրը Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։
և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։
Այնպես պատահեց, որ երբ գնում էի և մոտենում Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց շուրջս.
Եվ երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայեցիների լեզվով. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է խթանին ոտքի թաթով հարվածել”։
Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։