Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 25:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ նա եկավ, Երուսաղեմից իջած հրեաները նրա շուրջը հավաքվեցին և Պողոսի դեմ բազում մեղադրանքներ բերեցին, որոնք չէին կարողանում ապացուցել,

Տես գլուխը



Գործք Առաքելոց 25:7
16 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի փնտրվի քո հայրերի ժամանակագրությունների մատյաններում և հայտնի դառնա, որ այս քաղաքն ապստամբողների քաղաք է. միշտ դեմ է կանգնել թագավորներին և բոլոր ժամանակներում ապաստարան է եղել փախստականների համար, և հենց այդ պատճառով էլ այդ քաղաքն ավերվեց։


Ողորմությունդ ծագեցրո՛ւ քեզ ճանաչողներին Եվ արդարությունդ՝ սրտով ուղիղներին։


Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու դպիրներ, որոնք Երուսաղեմից էին, և ասացին.


Քահանայապետներն ու դպիրները վեր էին կենում և նրան բուռն կերպով ամբաստանում։


Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացիներ, օգնե՛ք, այս մարդն է, որ ամենուր ամենքին ընդդեմ ժողովրդի և օրենքի ու այս սրբավայրի է ուսուցանում. մինչև իսկ հեթանոսներին տաճար մտցրեց և այս սուրբ տեղը պղծեց»։


Ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձնից չարախոսում են։


Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքա և մեզ հետ ներկա ամենքդ, տեսնո՞ւմ եք սրան. հրեա ամբողջ ժողովուրդը թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ սրա մասին ամբաստանություն էին անում ինձ մոտ և աղաղակում, թե նա չպետք է կենդանի մնա։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։