Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 25:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղն իսկ կլսես նրան»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»։ Նա ասաց. «Վաղը կլսես»։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 25:22
5 Խաչաձեւ Հղումներ  

այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։


Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։


Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ատյանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար։


Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։


Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.