Գործք Առաքելոց 24:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հարյուրապետին հրամայեց Պողոսին պահել, բայց որոշ ազատություն տալ, և նրա յուրայիններից ոչ ոքի չարգելել նրան ծառայելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։ |
Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երեմիային հանձնեց Նաբուզարդան դահճապետի ձեռքը և պատվիրեց նրան՝ ասելով.
ասաց. «Քեզ կլսեմ, եթե քեզ չարախոսողներն էլ գան, ներկա լինեն»։ Եվ հրամայեց պահել նրան Հերովդեսի ապարանքում։
Միաժամանակ ակնկալում էր, որ Պողոսից իրեն դրամ կհասնի. դրա համար, հաճախակի կանչելով Պողոսին, զրուցում էր նրա հետ։
Հաջորդ օրն իջանք Սիդովն։ Եվ Հուլիոսը, Պողոսի հանդեպ մարդասիրություն ցուցաբերելով, նրան թույլատրեց գնալ բարեկամների մոտ՝ խնամք ստանալու։
Քարոզում էր Աստծու արքայությունը և անխափան ամենայն համարձակությամբ ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։