Գործք Առաքելոց 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ֆելիքսը նրանց գործը հետաձգեց, քանի որ ավելի ստույգ գիտեր այդ ճանապարհի մասին, և ասաց. «Մինչ Լյուսիաս հազարապետն այստեղ իջնի, ձեր գործը կհետաձգեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։ |
որովհետև մեզ համար էլ վտանգ կա, որ մեղադրվենք այսօրվա այս կռվի պատճառով, որ տեղի ունեցավ առանց որևէ հանցանքի առկայության։ Դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս ժողովի համար»։ Եվ այս ասելով՝ ժողովն արձակեց։
Երբ կուսակալը նրան գլխով նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին հոժարությամբ պատասխան եմ տալիս։
Բայց խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որի մասին ասում են՝ հերձված է, այդպե՛ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ։
Մի քանի օր հետո Ֆելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին և նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի մասին։
Դրա մասին տիրոջս՝ կայսրին, ստույգ բան չունեմ գրելու. այդ պատճառով էլ նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքա, որպեսզի կրկին քննելով՝ կարողանամ մի բան գրել։
Եվ մանավանդ նրա համար, որ գիտակ ես հրեաների բոլոր կրոնական ավանդույթներին և խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերությամբ լսես ինձ։
և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։
և դատավորները պետք է արդարությամբ քննեն գործը։ Եթե հաստատվի, որ վկան սուտ վկայություն տալով է մեղադրել իր եղբորը,