Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եվ Հիսուսն ասաց.
Գործք Առաքելոց 23:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատանուն առավ տարավ հազարապետի մոտ ու ասաց. «Կալանավորված Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա, պատանուն վերցնելով, հազարապետի մոտ տարավ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։ |
Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եվ Հիսուսն ասաց.
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։
Պողոսը, իր մոտ կանչելով հարյուրապետերից մեկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հաղորդելու բան ունի»։
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։