Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
«Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։
Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։
Եվ երբ մարդիկ դուրս եկան կատարվածները տեսնելու և եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, որից դևերը ելել էին, բայց որը հագնված և զգաստացած՝ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ, վախեցան։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ, Կիլիկիայի նշանավոր Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, թո՛ւյլ տուր, որ իմ խոսքն ուղղեմ ժողովրդին»։
Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենսուսույց և ամբողջ ժողովրդի կողմից պատվված մարդ էր, ատյանում ոտքի ելավ և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։