Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 20:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

դուք ինքներդ գիտեք, որ իմ և ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դուք ինքներդ գիտեք, որ այս ձեռքերն իմ կարիքները հոգացին, նաև նրանց կարիքները, ովքեր ինձ հետ էին։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 20:34
9 Խաչաձեւ Հղումներ  

գնանք մինչև Հորդանան գետը և այնտեղ ամեն մեկս մի գերան վերցնի և մեզ համար բնակության տեղ պատրաստենք»։ Եղիսեեն ասաց. «Գնացե՛ք»։


Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։


Իրեն ծառայող ուղեկիցներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։


Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։


Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։


և մեր ձեռքերով ենք վաստակում։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք,


Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։


Քեզ ողջունում են բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր մեզ հավատով սիրողներին։ Աստծու շնորհը ձեր բոլորի հետ։