Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղեմ եմ գնում. իսկ թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, չգիտեմ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 20:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն մի փորձություն ունեմ անցնելու և ինչպե՜ս եմ շտապում, որ կատարվի։


Եվ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապես որոշեց գնալ Երուսաղեմ։


Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։


Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։


Մինչ Պողոսն Աթենքում նրանց էր սպասում, նրա հոգին զայրանում էր՝ քաղաքը կռապաշտության մեջ տեսնելով։


Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։


Քանի որ Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։


Որովհետև Քրիստոսի սերն է ստիպում մեզ քննելու այս. որ եթե մեկը բոլորի փոխարեն մեռավ, ապա բոլորը մեռած էին։


(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։


իմանալով, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ հայտնեց։