այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։
Գործք Առաքելոց 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես բնավ չհրաժարվեցի ձեզ պատմել այն, ինչ օգտակար է, և ձեզ ուսուցանել ինչպես հրապարակավ, այնպես էլ տներում։ |
այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։
Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղոթքի կկանգնեմ Տիրոջ՝ մեր Աստծու առաջ, և Տերն ինչ պատասխան որ տա, կհայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ թաքցնի»։
Եվ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։
Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ
Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։
և նրա գումարից մի մաս կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։
Այժմ, եղբայրնե՛ր, եթե գամ ձեզ մոտ լեզուներ խոսելով, ձեզ ինչո՞վ օգտակար կլինեմ, թե չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ էլ ուսուցմամբ։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։
Այսուհետև, եղբայրնե՛րս, ուրախացե՛ք Տիրոջով։ Նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։
Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։