Գործք Առաքելոց 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին և մեծապես մխիթարվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ պատանուն կենդանի բերեցին և մեծապես մխիթարվեցին։ |
Իսկ մենք, նավ նստելով, նավարկեցինք դեպի Ասոս. հույս ունեինք այնտեղից Պողոսին նորից վերցնելու, որովհետև այդպես էր պատվիրել, քանի որ ինքը ցամաքով էր գնալու։
որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։
իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ,
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,