Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Գործք Առաքելոց 2:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ իբրև պատվանդան” (Սաղ. 109(110).1)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։ |
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ և սպանե՛ք իմ առաջ”»։
իսկ որ Դավիթը երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. “Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմում,
Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։
Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին՝ հավաքված՝ պատերազմ մղելու սպիտակ ձիու հեծյալի և նրա զորքի դեմ։