Գործք Առաքելոց 2:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ուստի մարգարեաբար խոսեց Քրիստոսի հարության մասին, թե՝ “Նրա հոգին գերեզմանում չմնաց, և ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին. "Նա գերեզմանում չթողնվեց, ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։ |
Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։
Ուստի և մի ուրիշ տեղում ասում է. “Քո Սրբին ապականություն տեսնել չես տա” (Սաղ. 15(16).10)։
Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.
Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։