Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։
Գործք Առաքելոց 19:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ քարոզում էր՝ համոզիչ ապացույցներ բերելով Աստծու արքայության մասին։ |
Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։
Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։
Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը և նույն ձևով խոսում, այնպես որ թե՛ հրեաների և թե՛ հեթանոսների մի մեծ բազմություն հավատաց։
Ժողովարանում դիմում էր հրեաներին ու աստվածապաշտ հույներին, իսկ հրապարակներում ամեն օր, ում որ հանդիպում էր։
Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։
Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։
Իսկ երբ ոմանք, բազմության առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, խստասրտությամբ չհամոզվեցին և ընդդիմացան՝ նրանցից բաժանվելով, աշակերտներին զատեց և ամեն օր խոսում էր Տյուրան անունով մեկի դպրանոցում։
Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Սիրելինե՛ր, ամեն ջանք հանձն էի առնում գրելու ձեզ մեր ընդհանուր փրկության մասին. հարկ համարեցի գրել ձեզ և աղաչել, որ պայքարեք հավատի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց սրբերին.