Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 19:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ եթե Դեմետրիոսը և նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, ատյան թող գնան, որտեղ դատավորներ կան, և այնտեղ էլ թող ամբաստանեն միմյանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրեմն եթե Դեմետրիոսն ու նրա հետ եղող վարպետները մեկի դեմ որևէ բան ունեն, թող ատյանները տանեն, որտեղ հյուպատոսներ կան, և թող միմյանց ամբաստանեն։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 19:38
8 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։


Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։


Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։


Եվ երբ Պողոսը պատրաստվում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե որևէ անիրավություն կամ մի չարանենգ խարդախություն եղած լիներ, պատեհ էր, որ ես ձեզ անսայի.


Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհյանի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։


Բայց եթե մեկ այլ բանի մասին խնդիր կա, թող օրինավոր ժողովում դա վճռվի.


Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի՞ դիմել անիրավների դատաստանին և ոչ թե սրբերի։


Եթե քո քաղաքներից մեկի դատարանում ներկայանա մի դժվար հարց, ինչպես սպանության, կռվի, հակառակության վերաբերյալ դատական մի գործ, և չկարողանաս կողմնորոշվել, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։