Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Գործք Առաքելոց 19:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պողոսն ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պողոսն ասաց. «Արդ ինչո՞վ մկրտվեցիք»։ Նրանք ասացին. «Հովհաննեսի մկրտությամբ»։ |
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
Ողջ ժողովուրդը, նաև մաքսավորները, լսելով, ընդունեցին Աստծու արդարությունը՝ մկրտվելով Հովհաննեսի մկրտությամբ։
Տեղյակ էր նա Տիրոջ ճանապարհին և եռում էր հոգով, խոսում և ճշմարտությամբ ուսուցանում էր Հիսուսի մասին, բայց գիտեր միայն Հովհաննեսի մկրտությունը։
քանի որ մինչ այդ նրանցից և ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։
որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։
մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի վրա։