Գործք Առաքելոց 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ |
այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր։ Այստեղ մնացինք մի քանի օր։
Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝
այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց
Իրեն ծառայող ուղեկիցներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։
Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։
Քանի որ Պողոսը մտադիր էր նավարկել Եփեսոսի մոտով, որպեսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր, եթե հնարավոր լիներ, Պենտեկոստեի օրը Երուսաղեմ հասնել։
Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղեմ եմ գնում. իսկ թե այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, չգիտեմ։
Գտնելով աշակերտներին՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չբարձրանա։
Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։
Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։
ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։
Քանի որ շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ՝ ձեզ ամրապնդելու համար,
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը,
այնպես որ կարող ենք ավետարանել նաև ձեզնից այն կողմ՝ առանց պարծենալու ուրիշի սահմաններում կատարված գործերով։
Այնուհետև՝ տասնչորս տարի հետո, կրկին բարձրացա Երուսաղեմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։