Վկայության խորանի մուտքի մոտ ուխտավորը թող ածիլի ուխտ արած իր գլուխը և մազը գցի այն կրակի մեջ, որի վրա փրկության զոհն է։
Գործք Առաքելոց 18:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Պողոսը դեռ շատ օրեր մնալուց հետո հրաժեշտ տվեց եղբայրներին և նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիղան ու Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում խուզել էր գլուխը, որովհետև ուխտ էր արել։ |
Վկայության խորանի մուտքի մոտ ուխտավորը թող ածիլի ուխտ արած իր գլուխը և մազը գցի այն կրակի մեջ, որի վրա փրկության զոհն է։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը,
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։
Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։
Իսկ երբ կամեցավ Աքայիա գնալ, եղբայրները համաձայնվեցին և գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա տեղ հասավ, Աստծու շնորհով շատ օգտակար եղավ հավատացյալներին,
Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մոտ կան իրենց անձի համար ուխտ կատարած չորս մարդիկ.
նրանց վերցրո՛ւ և մաքրվի՛ր նրանց հետ, նրանց ծախսը հոգա՛, որ իրենց գլուխներն ածիլեն։ Ամենքը կիմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկվել են, ոչինչ են, և որ դու էլ համաձայն ես օրենքը պահելուն։
Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։