Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հրեաների հետ եղա հրեայի պես, որպեսզի շահեմ հրեաներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:20
11 Խաչաձեւ Հղումներ  

Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։


Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։


որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց.


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


որովհետև ես Օրենքի միջոցով մեռա Օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար։


Ասե՛ք ինձ, դուք, որ ուզում եք լինել Օրենքի տակ, Օրենքը չե՞ք ընթերցել։


փրկագնելու նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։


Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա Օրենքի տակ չեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ