Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Գործք Առաքելոց 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ըստ իր սովորության՝ Պողոսը մտավ նրանց մոտ ու երեք շաբաթ օրեր նրանց հետ խոսեց Սուրբ Գրքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պողոսն իր սովորության համաձայն նրանց մոտ մտավ և երեք շաբաթ օրեր նրանց հետ Սուրբ Գրքից խոսեց։ |
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։
Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։
Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը և նույն ձևով խոսում, այնպես որ թե՛ հրեաների և թե՛ հեթանոսների մի մեծ բազմություն հավատաց։
Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին,
Ժողովարանում դիմում էր հրեաներին ու աստվածապաշտ հույներին, իսկ հրապարակներում ամեն օր, ում որ հանդիպում էր։
Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։
Եվ մինչ Պողոսը խոսում էր արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամը լինի, քեզ կկանչեմ»։
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Ես ձեզ ավանդեցի հատկապես այն, ինչն ինքս ընդունեցի. այն, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար՝ Սուրբ Գրքի համաձայն,
Արդ, առա՛ջ եկեք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ և պատմեմ ձեզ այն բոլոր բարերարությունները, որ Տերն արել է ձեզ ու ձեր հայրերին։