Գործք Առաքելոց 17:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջև ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ի՛նչ է քո քարոզած այդ նոր վարդապետությունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան վերցրին տարան Արիսպագոսի առաջ՝ ասելով. «Կարո՞ղ ենք իմանալ, թե քո այդ քարոզած նոր վարդապետությունն ի՛նչ է, |
Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։
Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք,
քանզի օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թե դրանք ի՛նչ կարող են լինել։
Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի պաշտամունքասեր եք,
Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։
Մի քանի օր հետո Ֆելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին և նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի մասին։
Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղն իսկ կլսես նրան»։
Ագրիպպասը Պողոսին ասաց. «Թույլատրված է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց.