Գործք Առաքելոց 16:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։ |
Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։
Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։
Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։
Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։
Հաջորդ օրը զորագլուխներն ուղարկեցին նվիրակներին՝ բանտապետին ասելով. «Արձակի՛ր այդ մարդկանց»։
Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։
Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։
Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։
Բայց դու իշխանների աչքին լավ չես երևում։ Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ է երևում»։