Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 16:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հաջորդ օրը զորագլուխներն ուղարկեցին նվիրակներին՝ բանտապետին ասելով. «Արձակի՛ր այդ մարդկանց»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Լույսը բացվելուն պես զորապետները նվիրակներ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 16:35
9 Խաչաձեւ Հղումներ  

Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։


Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների և իշխանավորների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պատասխան պիտի տաք և կամ ի՛նչ պիտի ասեք,


Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։


Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։


Նվիրակներն այս խոսքերը հաղորդեցին զորագլուխներին, որոնք, երբ լսեցին, թե հռոմեացիներ են, զարհուրեցին և եկան աղաչեցին նրանց։


Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով նրանց պատժելու ոչ մի միջոց չգտնելով, որովհետև բոլորը կատարված բաների համար փառավորում էին Աստծուն,


Հավանություն տվեցին նրան և առաքյալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս չխոսեն, և արձակեցին նրանց։


Եվ Հեսուն հրաման տվեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։