Գործք Առաքելոց 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և մեզ քարոզում են սովորույթներ, որոնք օրինավոր չեն մեզ համար ո՛չ ընդունել և ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմեացիներ ենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այնպիսի սովորույթներ են քարոզում, որ մեզ՝ հռոմեացիներիս, օրինավոր չէ ո՛չ ընդունել, ո՛չ էլ գործադրել»։ |
Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրը»։
այնտեղից էլ՝ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ-քաղաքն էր։ Այստեղ մնացինք մի քանի օր։
Եվ նրանց բերելով զորագլուխների մոտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են
Եվ մանավանդ նրա համար, որ գիտակ ես հրեաների բոլոր կրոնական ավանդույթներին և խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերությամբ լսես ինձ։