Գործք Առաքելոց 13:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Հիսուսը, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ |
Քանզի Աստված նույնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում. “Դու իմ Որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ” (Սաղ. 2.7)։
ում Աստված հարություն տվեց՝ քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահն իշխեր նրա վրա։
Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու և ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինն ապականվի.