Եվ անմիջապես կողմնորոշվելով՝ եկավ Մարիամի՝ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։
Գործք Առաքելոց 13:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պաֆոսից խարիսխ վերցնելով՝ Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, Երուսաղեմ վերադարձավ։ Նրանք էլ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։ |
Եվ անմիջապես կողմնորոշվելով՝ եկավ Մարիամի՝ Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը, որտեղ շատերը հավաքվել ու աղոթք էին անում։
Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։
բայց Պողոսը կարծում էր, որ Պամփյուլիայում իրենցից հեռացած և գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։
Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,
Եվ երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թե կհասնեն իրենց կամեցած վայրը։ Նավարկելով Կրետեի եզերքի մոտով անցան։
Ապա Կիլիկիայի և Պամփյուլիայի մեջտեղում, բաց ծովի միջով նավարկելուց հետո իջանք Լիկիայի Մյուռա քաղաքը։
Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան.
Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ օգտակար է ծառայության համար։