Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։
Գործք Առաքելոց 11:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոք մտնելով դիմում էին հույներին՝ Տեր Հիսուսին ավետարանելով։ |
Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։
Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք. մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսների՞ն ուսուցանի։
Ստեփանոսի դեմ կատարված հալածանքի հետևանքով ցրվածները հասան մինչև Փյունիկե, Կիպրոս ու Անտիոք։ Նրանք ոչ ոքի չէին քարոզում խոսքը, այլ միայն հրեաներին։
Նրանց մասին այս լուրը Երուսաղեմում գտնվող եկեղեցու ականջն ընկավ։ Եվ Բառնաբասին անմիջապես ուղարկեցին՝ հասնելու մինչև Անտիոք։
և նրան գտնելով՝ բերեց Անտիոք։ Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում և ուսուցանում մեծաթիվ մարդկանց։ Աշակերտածներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյաներ» կոչվեցին։
Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։
Այնտեղից նավարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից հանձնված էին Աստծու շնորհներին իրենց կատարած գործի համար։
Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։
Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,
Այդպես արեց նաև Հովսեփը, որ ղևտացի էր և կիպրացի, և որն առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի»),
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։
Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։
որովհետև չմտադրվեցի ձեր մեջ գիտենալ այլ բան, եթե ոչ միայն Հիսուս Քրիստոսին և նույն խաչվածին։
Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը