Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։
Գործք Առաքելոց 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս պատահեց երեք անգամ, և ամեն ինչ վերստին երկինք վերացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա պատահեց երեք անգամ, և ամեն ինչ դարձյալ երկինք բարձրացավ։ |
Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։
Հիսուսը պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ ինձ ուրացած կլինես»։
Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Եվ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, որտեղ ես էի գտնվում։
Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ Աստված մաքրագործել է, դու այն պիղծ մի՛ համարիր”։