Գործք Առաքելոց 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։ |
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։
Զինվորները ևս հարցնում էին նրան. «Իսկ մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի»։
Իսկ նրանք, ովքեր հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն նրանց այն պատճառաբանությամբ, որ եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայությունից, հավատացյալներ են և սիրելի։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։
այլևս ոչ որպես ստրուկի, այլ ստրուկից շատ ավելի վեր, որպես սիրելի եղբոր։ Եթե ինձ սիրելի է, որքա՜ն առավել քեզ՝ թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև եղբայր Տիրոջով։