Գործք Առաքելոց 1:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ստանձնելու այս պաշտոնն ու առաքելությունը, որից ընկավ Հուդան ու գնաց իր ճանապարհով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։ |
Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։
Պատառն առնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Արդ, ինչ որ անելու ես, իսկո՛ւյն արա»։
Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանա գրվածը։
Նրա միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհը՝ իր անվան համար հավատի հնազանդության բերելու բոլոր ազգերին,
Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որովհետև իմ առաքելության կնիքը հենց դուք եք Տիրոջով։
(որովհետև նա, ով Պետրոսին առաքելության առաջնորդեց թլփատվածների մեջ, ինձ էլ առաջնորդեց անթլփատների մեջ),