Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
Գաղատացիներին 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք։ |
Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։
Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։