Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 22:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և՛ բանտ, և՛ դեպի մահ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:33
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։


Պետրոսը խոսեց և ասաց նրան. «Եթե բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»։


Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։


Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։


Իր սրտի հանդգնությանն հուսացողը անզգամ է, իսկ իմաստությամբ գնացողը կփրկվի։


Սիրտը խոր է ամեն բանից ավելի. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։


Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։


Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։


Հիսուսը պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ ինձ ուրացած կլինես»։


Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ