Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գաղատացիներին 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուստի այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով։

Տես գլուխը



Գաղատացիներին 4:7
19 Խաչաձեւ Հղումներ  

Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։


Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է», ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման։


Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք աղախնի որդիներ չենք, այլ ազատի, այն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։


Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։