Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գաղատացիներին 4:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բայց ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ժառանգություն չի ստանալու ազատ կնոջ որդու հետ» (հմմտ. Ծնն. 21.10)։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» (Ծնն. 21.10)։

Տես գլուխը



Գաղատացիներին 4:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ծառան տան մշտական անդամ չի համարվում, իսկ որդին համարվում է։


«Աստված չմերժեց իր ժողովրդին», որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ի՛նչ է ասում, ինչպես է նա գանգատվում Աստծուն Իսրայելի դեմ.


Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ արդարություն համարվեց նրան» (Ծնն. 15.6, Գղտ. 3.6)։


Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։


Արդարև գրված է, որ Աբրահամը երկու որդի ուներ, մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։


Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք աղախնի որդիներ չենք, այլ ազատի, այն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։


Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։