Գաղատացիներին 4:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասե՛ք ինձ, դուք, որ ուզում եք լինել Օրենքի տակ, Օրենքը չե՞ք ընթերցել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, ասե՛ք ինձ, օրենքը չե՞ք լսում. |
Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր Օրենքում գրված չէ՞. “Ես ասացի, թե աստվածներ եք” (Սաղ. 81(82).6)։
Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
Իսկ նրանք, ովքեր Օրենքից բխող գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն մարդ, որ չի պահում և գործադրում այն ամենը, ինչ գրված է Օրենքի Գրքում» (հմմտ. Բ Օր. 27.26)։
Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։