որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։
Գաղատացիներին 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց խնամակալների ու հոգաբարձուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց վերակացուների և տնտեսների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը։ |
որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։
Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։
Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։
Այս եմ ասում. այնքան ժամանակ որ ժառանգն անչափահաս է, ծառայից առավել չէ. չնայած որ ամբողջ ժառանգության տերն է,
Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարերային ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։