Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
Գաղատացիներին 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամին ու նրա շառավղին տրվեցին խոստումներ։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «նրա շառավիղներին», որ կվերաբերեր շատերին, այլ խոսքը մեկի մասին է՝ «Եվ քո շառավղին» (Ծնն. 12.7), այսինքն՝ Քրիստոսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» (Ծնն. 12.7), որ է Քրիստոս։ |
Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։
Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։
Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու,
Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որն ուխտեց Աստված մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնվեն” (Ծնն. 22.18)։
նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։
Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե Օրենքի, այլ հավատի արդարության միջոցով,
Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,
որ իսրայելացիներն են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումները,
Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը,
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով էր արդարացնելու, նախապես խոստացավ Աբրահամին, թե՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնվելու» (Ծնն. 12.3)։
Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։
Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։