Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 12:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Բայց արդ, անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։


Ինչպես հացը մեկ է, մենք բոլորս էլ մեկ մարմին ենք, որովհետև բոլորս էլ այդ մեկ հացից ենք հաղորդվում։


Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։


Այդպիսի մեկը կապ չունի գլխի՝ Քրիստոսի հետ, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, ստանում է իր աճումը, որ Աստծուց է։


որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։


Եվ հիմա ուրախ եմ չարչարանքներիս մեջ ձեզ համար և մարմնիս մեջ ամբողջացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասն ի նպաստ նրա մարմնի, որ եկեղեցին է։


որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում։


ճիշտ ինչպես ես եմ ամեն բանում հաճելի լինում բոլորին։ Ոչ թե իմ օգուտն եմ փնտրում, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։


Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն,


որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։


Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, և ես դեպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի։


Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։


պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ