Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գաղատացիներին 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ոչ էլ բարձրացա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր առաքյալներ էին ինձնից առաջ, այլ գնացի Արաբիա և վերադարձա Դամասկոս։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և ոչ էլ ելա Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ առաքյալներ էին, այլ Արաբիա գնացի ու վերադարձա Դամասկոս։

Տես գլուխը



Գաղատացիներին 1:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։


Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ ու Դամասկոսում մի քանի օր շարունակ աշակերտների հետ էր։


և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։


Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։


Ապա՝ երեք տարի հետո, բարձրացա Երուսաղեմ՝ տեսնելու Պետրոսին, և տասնհինգ օր նրա մոտ մնացի։