Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 հայտնել իր Որդուն իմ միջոցով, որպեսզի քարոզեմ նրան հեթանոսների մեջ, ես անմիջապես որևէ մեկի չտեղեկացրի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 հայտնելու իր Որդուն իմ միջոցով, որպեսզի նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ ես անմիջապես որևէ մեկից խորհուրդ չհարցրի

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 1:16
30 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։


Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։


Այս պատճառով ես՝ Պողոսը, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար։


Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։


Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը,


Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։


Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ.


Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։


որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։


Արդ, որովհետև զավակները հաղորդակից եղան արյան և մարմնին, ինքն էլ մարդկային բնությամբ մասնակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի նրան, որ մահվան իշխանություն ուներ, այսինքն՝ սատանային,


Ավետարան, որին ես կարգվեցի քարոզիչ, առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։


որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Այնուհետև՝ տասնչորս տարի հետո, կրկին բարձրացա Երուսաղեմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։


Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։


Այն եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել Աստծու թագավորությունը. եղծելին չի կարող ժառանգել անեղծությունը։


Եվ ամեն օր, տաճարում թե տներում, չէին դադարում ուսուցանել և ավետարանել Հիսուս Քրիստոսին։


Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։


Նրա միջոցով ստացանք առաքյալ լինելու շնորհը՝ իր անվան համար հավատի հնազանդության բերելու բոլոր ազգերին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ