Սողոսը համաձայն էր նրա սպանությանը։ Այն օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց, ու բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը։
Գաղատացիներին 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ դուք իմ՝ հրեության մեջ եղած ժամանակ վարքի մասին լսել եք, որ Աստծու եկեղեցին չափից դուրս հալածում էի և կործանում այն։ |
Սողոսը համաձայն էր նրա սպանությանը։ Այն օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց, ու բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը։
Իսկ Սողոսը եկեղեցուն մեծ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության։
Նրան լսողներն ամենքն էլ զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղեմում հալածում էր Քրիստոսի անունը կրողներին, և այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։
Երբ Սողոսը Երուսաղեմ եկավ, փորձում էր աշակերտներին հարել, բայց ամենքը վախենում էին նրանից, քանի որ չէին հավատում, թե իսկապես աշակերտ էր դարձել։
Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։
ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։